Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

«Սխալները, ինչպես հայելու մեջ, կարող ես անդրադարձորեն տեսնել»

«Սխալները, ինչպես հայելու մեջ, կարող ես անդրադարձորեն տեսնել»
26.07.2012 | 17:54

Լույս է տեսել Հովհաննես Մանուկյանի առակների ժողովածուն, որում ներկայացված է շուրջ 100 առակ:
Գիրքը հոգևոր կյանքում հանդիպող խնդիրների մեկնաբանման, լուսաբանման, աստվածային կամքի, նախախնամության ըմբռնման ժողովածու է:
Ըստ Հովհաննես Մանուկյանի` ներկայիս դարաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաները սրընթաց արագություն են հաղորդում կյանքի հարափոփոխ ընթացքին, համընդհանուր, առօրեական հնարավորությունների և մարտահրավերների բազմազան փոխներթափանցումների մեջ կլանում մարդու ժամանակը, մասնավորաբար երիտասարդության մեջ նվազեցնում գիրք կարդալու ցանկությունը: «Այս առումով հոգևոր պատասխանները մարդկանց սրտերին հասանելի դարձնելու համար առակներն ավելի արդյունավետ համարեցի, որոնք սովորաբար հետաքրքրական են, հակիրճ, տպավորիչ, բովանդակալից, հոգեբանորեն ազդու, որովհետև սխալները, ինչպես հայելու մեջ, կարող ես անդրադարձորեն տեսնել` ներարտացոլմամբ խորհրդածելով և գնահատական տալով տվյալ հանգամանքի, արարքի շուրջ»,- ասում է նա:
«Սա մի քայլ է` մոտենալու Վարդան Այգեկցու առակներին: Ես գոնե չեմ հիշում նրանից հետո գրված մի նոր գիրք առակների մասին: Այս գիրքը կարծես պիտի լինի նրա գրվածքների շարունակությունը»,- ասում է տեր Հովսեփ ավագ քահանա Հակոբյանը:
Հովհաննես Մանուկյանն ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Ժնևի համալսարանի միջեկեղեցական ինստիտուտը: Գիրքը տպագրվել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջոցներով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ




Դիտվել է՝ 5750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ